Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն Բիբինն ու Գլադունչիկը չեն, որքան «յան»-ներ կան, որ խառն են այդ գործերին» (Տեսանյութ) 

Հուլիս 13,2015 11:55

«Եթե գործընթացը ճիշտ կազմակերպենք ու դրա թափանցիկությունն ապահովենք`մասնակցությամբ, շատ հարցեր կհստակեցվեն»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն`անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման եւ ՀԷՑ-երում առաջացած խնդիրներին`Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների ֆոնին: Ըստ բանախոսի, աուդիտը միայն ֆինանսական հարցերը չեն, նաեւ կառավարման օպտիմալացման տարբեր հարցեր կան: «Եթե ճիշտ հետեւենք, միշտ շնչներին կանգնած լինենք`շատ հարցեր իրավապահների տիրույթում կհայտնվեն: Եթե դրա հետ մեկտեղ նաեւ որոշ գումարներ ետ վերադարձվեն, ես չեմ զարմանա, որ սակագինը կարելի է նույնիսկ իջեցնել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը`հավելելով, որ եթե այդ երիտասարդները մտահոգ են, թող կոչ անեն, մասնագետների հրավիրեն, քննարկումների արդյունքում մասնագիտական խմբեր ձեւավորեն, որոնք աուդիտի ողջ ընթացքում կաշխատեն, կվերահսկեն. «Իրենց տրվել է շանս մասնակցելու, թե ցանկում ով կլինի`իրենք են որոշողը, բայց որ այդ շանսը պետք չէ բաց թողնել, դա միանշանակ է»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով 250 միլիոն դոլարի պարտքը պետք է հասկանան թե ինչպե՞ս է գոյացել. «Ամեն ինչ պրիմիտիվացվել է ու Բիբինի վրա է բարդվում, բայց մինչ այդ հազար ու մի հարցեր, գործարքներ ու գործողություններ կան: Միայն Բիբինն ու Գլադունչիկը չեն, որքան «յան»-ներ կան, որ խառն են այդ գործերին»:

Aravot.am-ի հարցին`«Ոչ թալանինը» երկրորդ պլան մղվեց`տեղը զիջելով «Ոչ թալանչիներին» շարժմանը. դրան ինչպե՞ս եք նայում, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Եթե հասարակությունն արթնացել է ու կարողանում է պետական մեքենան օգտագործել` լավ է: Պիտի կարողանանք օգտագործել այդ շանսը, որ այն ոչ թե պատմական իրողություն դառնա, այլ հաջորդ քայլի սկիզբ լինի: Մինչեւ 27-ը ունեինք բռունցք, 27-ից հետո դարձավ բաց ձեռք: Եթե նորից կարողանան երիտասարդները գիտակցելով բռունցք դառնալ`պետական համակարգը հաշվի կնստի իրենց հետ, այլապես, հատ-հատ կկոտրի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031