Հուլիսի 7-ին Արթիկում տեղի ունեցավ թեքահարթակների հանդիսավոր բացումը: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի և Արթիկի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ, ՈՒնիսոն ՀԿ-ի խորհրդատվական աջակցությամբ` Արթիկի Յու.Գագարինի անվան քաղաքային զբոսայգում և Տ.Մանսուրյանի անվան մշակույթի տան մուտքի մոտ կառուցվեցին թեքահարթակներ: Թեքահարթակների կառուցումն Արթիկի բնակիչների առաջարկությունն էր, որը ներկայացվել էր մոտ 2 ամիս առաջ կայացած հանրային լսումների ընթացքում: Թեքահարթակները կապահովեն զբոսայգու և մշակույթի տան մատչելիությունն ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ տարեցների և մանկասայլակներով երեխաների ու նրանց ծնողների համար:
Արթիկի քաղաքապետ Արսեն աբրահամյանը նշեց, որ թեքահարթակի կառուցումը Արթիկում իրականացվող այն փոքր ծրագրերից է, որն ապահովում է նշանակալի արդյունքներ:
Շիրակի մարզպետարան