Մարտունի քաղաքի մշակույթի պալատում մեկնարկեց «Սեւանա լիճ 2015» միջազգային մրցաշարը:
ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի այս մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Լեհաստանի, Հնդկաստանի եւ ՄԱԷ-ի 10 երիտասարդ գրոսմայստերներ. Վլադիսլավ Արտեմյեւ (Ռուսաստան), Վիդիթ Սանտոշ Գուջրաթի (Հնդկաստան), Յան Քշիշտոֆ Դուդա (Լեհաստան), Տիգրան Լ. Պետրոսյան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան, Ռոբերտ Հովհաննիսյան (բոլորն էլ՝ Հայաստան), Դավիդ Անտոն Գուիջարո (Իսպանիա), Սալեմ Ա. Ռ. Սալեհ (ՄԱԷ), Սամուել Սեւյան (ԱՄՆ):
Բացման հանդիսավոր արարողության ընթացքում կայացավ նաեւ վիճակահանությունը, որը որոշեց առաջին տուրի զույգերին:
Մեկնարկը հայ շախմատիստների համար այնքան էլ հաջող չստացվեց՝ մեր չորս գրոսմայստերներից ոչ-ոք չկարողացավ մեկ միավոր վաստակել: Արտեւմյեւը հաղթեց Տեր-Սահակյանին, Գուիջարոն՝ Պետրոսյանին, Գաբուզյանն ու Հովհաննիսյանը բաժանեցին միավորը, իսկ Սեւյանը զիջեց Դուդային: Խաղաղ արդյունքով ավարտվեց նաեւ Սալեհ-Վիդիթ պարտիան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ sevan.chessacademy.am-ի