Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնվամորին՝ հերպեսի, միջատների խայթոցի եւ բարդ հիվանդությունները բուժելու համար

Հուլիս 13,2015 11:30

Ազնվամորին իր օգտակար հատկությունների համար բժշկության մեջ շատ հայտնի է: Օգտագործվում են այս բույսի տերեւները, արմատը եւ պտուղները: Պտուղները պարունակում են ֆոլաթթու, վիտամիններ՝ C, B խումբ, E, K, շաքարներից՝ սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա եւ այլն: Քիմիական տարերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ:

Պտուղները օգտագործում են մրսածության եւ շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ: Տերեւները՝ լուծի, ստամոքս-աղիքային հիվանդությունների, մաշկային ցանի, լնդախտի, նշագեղձերի բորբոքումների եւ շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում:

Հայկական բժշկության մեջ ազնվամորին օգտագործվել է լեղաքարային եւ միզաքարային հիվանդությունների, ստամոքս-աղիքային ուղու խոցերի, մաշկային խոցերի, լուծի եւ շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման նպատակով:
Տիբեթյան բժշկության մեջ ազնվամորու պտուղների եւ տերեւների թուրմն ու եփուկը օգտագործել են նեւրասթենիայի, մի շարք նեւրոզների, սուր եւ քրոնիկական ինֆեկցիաների բուժման բնագավառում: Գիտական բժշկության մեջ այս բույսը ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոց: Գիտնականները պարզել են, որ այս բույսի տերեւներում կան սպազմալիտիկ, արգանդի եւ աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերեւների ջրաթուրմը ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն:

Գիրության, Ճարպակալման ժամանակ խորհուրդ է տրվում 30 գրամ չոր հատապտուղները թրմել 200 միլիգրամ եռման ջրում: Ստացված թուրմը խմել դանդաղ եւ բացի թուրմը, օրական ուտել նաեւ 50-100 գրամ չոր կամ թարմ հատապտուղ:
Հատապտղի թուրմը ունի օրգանիզմը թարմացնող, հանգստացնող հատկություն: Այն կանխարգելում է սրտխառնոցը իսկ կերակրող մայրերի մոտ՝ ավելացնում կաթը:
Շաքարային դիաբետի, հիպերտոնիայի եւ աթերոսկլերոզի ժամանակ առաջարկվում է օրական խմել 50 միլիգրամ թարմ, ջրի մեջ լուծված՝ 2:1-ի հարաբերակցությամբ հատապտղից ստացված հյութ: Կարող եք նաեւ այս տարբերակը օգտագործել. մղեք թարմ հատապտուղների հյութը՝ ցանկալի է հյութաքամիչով, 1 լիտր հյութին խառնեք 100 միլիգրամ ջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա: Տաք հյութը լցրեք ապակե տարաների մեջ, մանրէազերծեք, ամուր փակեք եւ օգտագործեք ուտելուց 30 րոպե առաջ:
Արյունը մաքրելու նպատակով կարող եք վերցնել 1-2 թեյի գդալ թարմ կամ չոր ազնվամորու մանրացրած տերեւները, խառնեք սեւ կամ կանաչ թեյի հետ, թրմեք եռացրած ջրում եւ խմեք ամեն օր:

Միջատների խայթոցի դեմ օգտագործեք ազնվամորու տերեւներից ստացված հեղուկը, որը պատրաստեք հետեւյալ կերպ. մանրացրած տերեւները 10 օր թրմեք օղու մեջ եւ քամեք: Ստացված հեղուկով թրջոցներ դրեք համապատասխան հատվածներում եւ չորանալուց հետո կրկնեք մի քանի անգամ(Խայթոցների դեմ օգտակար է նաեւ սոխի եւ մաղադանոսի հյութը):

Հերպեսի ժամանակ եւս կարելի է օգտագործել ազնվամորու տերեւները: Մատղաշ տերեւը ծամել եւ դնել մաշկի համապատասխան հատվածներում:

50 գրամ ազնվամորու տերեւները չորացնել, աղալ, ավելացնել 500 միլիգրամ եռացրած ջուր, թողնել 30 րոպե, քամել եւ օրը 3 անգամ 200 գրամ խմել՝ շնչառական եւ բորբոքային հիվանդությունները բուժելու համար:

Ազնվամորու թարմ տերեւները աղալ, քամել, օրը 3 անգամ 100 գրամ խմել աղեստամոքսային ուղու խոցերի եւ բորբոքումների, լուծի բուժման համար: Նույնը թրջոցների ձեւով օգտագործել մաշկային խոցերի եւ ցաների դեպքում:
50 գրամ ազնվամորու չորացրած տերեւները աղալ, ավելացնել 500 գրամ գինու քացախ եւ մեղմ կրակի վրա եռացնել 15 րոպե, թողնել 1 ժամ, քամել եւ օրը 3 անգամ ուտելուց 20 րոպե հետո 100 գրամ խմել՝ լեղաքարային եւ միզաքարային հիվանդությունների բուժման համար:

Ազնվամորու խակ պտուղները օրը 3 անգամ 5-ական հատ ուտել լուծի բուժման համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
11.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031