Շատերը գիտեն, որ հարբելու եւ չափից դուրս ինքնազգացողության վատացման հիմնական պատճառներից է, երբ տարբեր ալկահոլային խմիչքներ խառնում են միմյանց: Չի կարելի օրինակ օղին գարեջրի հետ խառնել, գինին՝ կոնյակի, շամպայնը՝ օղու հետ:
Ալկոհոլի ազդեցությունը թուլացնող մեծ ազդեցություն ունեն օսլա պարունակող մթերքները, օրինակ՝ եփած կամ տապակած կարտոֆիլը, մսամթերքը, ճարպերը՝ կարագ, բուսական յուղ, խոզապուխտ, խոզաճարպ եւ այլն: Այդ իսկ պատճառով ալկոհոլ օգտագործելուց առաջ օգտվեք ազդեցությունը թուլացնող սննդամթերքներից: Թուլացնող հատկություն ունեն նաեւ շաքարը, կոնֆետը, խմորեղենը: Շաքարի նման նաեւ աղն է թուլացնում ալկոհոլի ազդեցությունը: Այդ իսկ պատճառով փորձառու խմողները ալկոհոլի հետ օգտագործում են թթու դրած վարունգ, լոլիկ, կաղամբ, ապխտած ձկնեղեն եւ այլն:
Չհարբելու համար խորհուրդ է տրվում նախապես խմել 1 բաժակ կիտրոնով կամ անանուխով թեյ, ինչու չէ՝ նաեւ սուրճ: Խորհուրդ է տրվում նաեւ ալկոհոլ օգտագործելուց առաջ լավ սնվել, քանի որ այդ ժամանակ ընդունած ալկոհոլի 40 տոկոսը չեզոքանում է:
Կերակրատեսակներին խառնելով թթվային խառնուրդները՝ քացախ, կիտրոն, թթու վարունգ, ընդունած ալկոհոլի հետ առաջացնում են անվտանգ սննդային եթերներ:
Լինում են դեպքեր երբ ալկոհոլի չարաշահման հետեւանքով հաջորդ օրը մարդ ունենում է գլխացավեր եւ վատ ինքնազգացողություն: Այդ ժամանակ խորհուրդ է տրվում սթափվելու համար խմել 1 բաժակ տաք կաթ: Հարբած մարդուն սթափեցնելու համար կարող եք 1 բաժակ սառը ջրի մեջ լցրած 5 կաթիլ անանուխի սպիրտ խմեցնել: Նույն խառնուրդի ավելի թունդ՝ 20 կաթիլ անանուխի սպիրտի խառնուրդը կարող եք օգտագործել խմածության հաջորդ օրվա սրտխառնոցը եւ գլխապտույտը անցկացնելու համար: Անանուխի սպիրտը պատրաստեք հետեւյալ կերպ՝ 1 բաժակ օղուն ավելացրեք 1 թեյի գդալ չոր կամ թարմ մանրացրած անանուխ, թողնել 1 շաբաթ եւ քամել: Հարբածությունը չեզոքացնելու համար օգտակար է նաեւ 1 բաժակ ջրին խառնել 2 ճաշի գդալ քացախ եւ խմել:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
11.07.2015