Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որ արձակուրդն անցկացնում է Ստանցլեւո գյուղում, գնումների համար ուղղաթիռ է վարձել:
Մոտակա հացի փուռը գտնվում է նրա առանձնատնից 30 կմ հեռավորության վրա, ուստի ֆուտբոլիստը գնումներ կատարելու համար ուղղաթիռ է վարձակալել: Ու երբ ուղղաթիռը վայրէջք է կատարել նրա տան մոտակա բացատում, Լեւանդովսկին համապատասխան փաստաթղթերը լրացնելուց եւ հինգ հազար եւրո վճարելուց հետո՝ կնոջ հետ միասին մեկնել է գնումներ կատարելու: Այս մասին տեղեկացրել է գերմանական Bild հանդեսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ eurosport-ի
Կարդացեք նաև