Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների գույքը ոչնչացնելու առթիվ հարուցված քրեական գործը կոծկելու փորձեր է նկատել

Հուլիս 12,2015 21:54

«Իրազեկ քաղաքացիներ» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը մեծ հույսեր չի կապում հուլիսի երկուսին ոստիկանների կողմից լրագրողների օրինական, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, քաղաքացիների գույքը ոչնչացնելու առթիվ հարուցված քրեական գործի քննության հետ:

«Իրենք պարզապես չէին կարող գործ չհարուցել, որովհետեւ հանցագործության տարրերն ուղղակի ակնհայտ էին, մյուս կողմից փորձելու են կոծկել, որովհետեւ մտադիր չեն էականորեն քննել: Այս գործով արդեն մի քանի տասնյակ ոստիկան որպես մեղադրյալ պետք է ներգրավված լիներ, հարյուրավոր տուժողներ, բացի այդ ինչպես կարող է  մի քննիչը քննել: Սա նշանակում է, որ իշխանությունները մտադիր չեն արդարացիորեն քննել այս գործը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը;

Ըստ նրա, այս քրեական գործը հարուցվել է օրենքով սահմանված ժամկետի ամենավերջին օրը. «Բաղրամյան պողոտայում ցուցարար երիտասարդների վրա գործը հարուցվել է հաշված րոպեներում: Այդ երիտասարդների դեմ հարուցված խուլիգանության հոդվածով գործը նախատեսում է առավելագույնը հիսուն հազար դրամի սանկցիա: Այս գործը հիսուներեք քննիչ է քննում, Իսկ գործը, որով որոշ ոստիկաններ մինչեւ վեց տարվա ազատազրկման կարող են դատապարտվել, որով հարյուրավոր տուժողներ կան, տասնյակ լրագրողներ, այդ գործը քննում է ՀՔԾ-ի միայն մի քննիչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031