«Ոչ թալանին» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ Վարդավառի տոնին, «բողոքի ուրախ ակցիա » անցկացրին նախագահական նստավայրի մոտ։
NEWS.am –ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները դույլերով եւ փոքրիկ ջրցան ապարատներով ջրեցին նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններին:
«Ոստիկանները հունիսի 23-ին անօրինական կերպով եւ շատ բարձր ճնշմամբ ջուր կիրառեցին ցուցարարների նկատմամբ: Որոշեցինք, որ ընկերներով գանք Բաղրամյան 26 եւ նման ակցիա անցկացնենք ու ոստիկաններին պատասխանենք օրենքի սահմաններում: Խաղաղ ջրոցին արտոնված է, իրենք անօրինական են մեզ ջրել, մենք՝ օրինական: Այսօրվանից իրենք ոնց վարվել են մեզ հետ, պատասխանը ստանալու են»,-ասաց նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: