Ֆուտբոլի Նոր Զելանդիայի ազգային հավաքականը հեռացվել է 2016 թվականի օլիմպիական խաղերի Օվկիանիայի գոտու որակավորման մրցաշարից այն բանի համար, որ Վանուատուի հետ կիսաեզրափակիչ խաղում, որում հաղթել էր 2:0 հաշվով, խաղադաշտ է մտցրել ֆուտբոլիստի, որի իրավունքը չուներ:
Խոսքը պաշտպան Դեկլան Վիննի մասին է, որը թեեւ Նոր Զելանդիայի քաղաքացի է, սակայն ծնվել է ՀԱՀ-ում եւ լիովին չի համապատասխանում ֆուտբոլային քաղաքացիության պահանջներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ