Աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Ալուշտայում անցկացրած ուսումնամարզական հավաքից մեկնել էր Իսպանիա՝ մասնակցելու «Գրան Պրի» միջազգային մրցաշարին:
Մեր ըմբիշներից Վարշամ Բորանյանը՝ 71 կգ քաշային կարգ, Էդուարդ Սարգսյանը՝ 80 եւ Արթուր Ալեքսանյանը՝ 98, նվաճել են չեմպիոնի կոչումը, Արամ Ջուլֆալակյանը (66), Արսեն Ջուլֆալակյանը (75) եւ Արթուր Շահինյանը դարձել են երկրորդ մրցանակակիր, իսկ 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը բավարարվել է երրորդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ