Հուլիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և նույն կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միացյալ նահանգների հայկական կազմակերպությունների գործունեության հիմնական ուղղությունները և այդ համատեքստում Ամերիկայի հայկական համագումարի և Արցախի խորհրդարանի փոխգործակցության թեմաները :
Ազգային ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել ԱՀՀ հետ նախորդ տարիների համագործակցության արդյունքներից և վստահեցրել` այն շարունակելու պատրաստակամության մասին:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային անվտանգության և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, Արցախի հանրային-տնտեսական կյանքի աշխուժացման հարցերի շուրջ, և նախանշվել են հետագա անելիքները:
Կարդացեք նաև
ԼՂՀ ԱԺ