Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի Վարդավառի տոնին ընդառաջ ջրօրհնությունը կանցկացվի Կաթնաղբյուրում

Հուլիս 12,2015 13:40

Ջուրը, առաջին հերթին, կենսական նշանակություն ունի մարդու համար. այն եկեղեցական արարողությունների կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, օրինակ՝ Մկրտության, Տնօրհնության, Խաչահանգստի ժամանակ»,- երեկ «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում նշեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը  եւ հավելեց.

«Քրիստոսը հաճախ իրեն մշտաբուխ ջրի է նմանեցնում. ինչպես ջուրը մեզ համար կենսական նշանակություն ունի, այնպես էլ Քրիստոսը՝ որպես հոգեւոր ջրի աղբյուր: Մարդիկ հաճախ մտածում են՝ Աստծուն չժխտելը արդեն նշանակում է հավատավոր լինել, եւ Աստծո ներգործությունն են փնտրում իրենց կյանքում: Սա նույնն է, ինչ մարդ ջուրը կարեւորի, մտածի, որ այն կենսական նշանակություն ունի, բայց չխմի»:

Ասուլիսի ընթացքում «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանն էլ նշեց.

«Երկար ժամանակ էինք մտածում՝ ինչ կարելի է անել, ինչպես հասարակության գիտակցության մեջ մտցնել ջրի խորհուրդը: Տեր Հակոբի օգնությամբ անցած տարի Արզնիում առաջին անգամ կարողացանք անցկացնել ջրի ակունքի օրհնության կարգ, որը վերածվեց մի գեղեցիկ տոնի: Իսկ այս տարի՝ հենց վաղը, Վարդավառի տոնին ընդառաջ անցկացնում ենք Կաթնաղբյուրի ջրաղբյուրում»:

Մուրադ Սարգսյանը նաեւ ասաց, որ ջրօրհնության համար ընտրվել  է այդ վայրը, քանի որ առաջին ջուրը Երեւան է եկել 1911 թվականին հենց Կաթնաղբյուրից: Այսօր Կաթնաղբյուրից հոսող 3 հզոր ջրատարներ կան, որոնք ավելի քան 2000 լ/վրկ ջրամատակարարում  են ապահովում Երեւան քաղաքում՝ Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ,  Սարի թաղ, ինչպես նաեւ քաղաքի կենտրոնական հատված:

 

Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031