Հուլիսի լույս 11-ի գիշերը Տավուշի մարզի Բաղանիս գյուղի 15-ամյա բնակչուհին տնից դուրս է եկել, նամակ թողնելով, որ գնում է սիրած տղայի մոտ, չհայտնելով, թե՝ ուր: Բաղանիս համայնքից տեղեկացանք, որ աղջիկը փոխադրվել է 10-րդ դասարան՝ սովորելով ցածր առաջադիմությամբ: Նա սովորական վարք է ունեցել: Աղջկա ավագ 3 քույրերն ամուսնացած են: Աղջկա հայրն արտագնա աշխատանքի է գտնվում Ռուսաստանի Դաշնությունում: Վերջինիս մոտ են գտնվում նրա ամուսնացած աղջիկները՝ փեսաների հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ