Լրահոս
Օրվա լրահոսը

 «Ոչ թալանին» նախաձեռնությանը Վանաձորում ավելի շուտ էր սպասում

Հուլիս 11,2015 19:51

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հուլիսի 11-ին Վանաձորում հանրային քննարկում էր կազմակերպել: Հանրային քննարկում պետք է տեղի ունենար Հայք հրապարակում, բայց ինչպես արդեն տեղեկացրել էինք, այնտեղ համերգ էր նախապատրաստվում, եւ հանրային քննարկումը տեղի ունեցավ Արցախի պուրակում:

Վանաձորում կազմակերպած ցույցերի աշխատանքային խմբի անդամ Մարտին Ադամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչեւ «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարության տարածումը, թե Վանաձորում հանրային քննարկում են կազմակերպելու, արդեն որոշված էր, որ հուլիսի 11-ին այդ հրապարակում համերգ է լինելու. «Երբ որ արդեն տեղեկություն եղավ, տղաները երեւի թե չգիտեին, թե համերգ պետք է տեղի ունենա: Այդպես իրենց տեղյակ պահեցին, որ համերգ է տեղի ունենալու եւ մեկը մյուսին կխանգարի»:

Անդրադառնալով Վանաձոր քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին՝ Մարտին Ադամյանն ասաց, որ Վանաձորում առաջին անգամ է, որ բնակչությունը մեկ հարցի շուրջ համախմբվում է եւ պայքարի է դուրս գալիս. «Վանաձորում նման բան դեռ չէր եղել: Շատ գովելի է, որովհետեւ միշտ ինչ-որ ցույց, ինչ-որ պահանջ լինելու դեպքում ես անձամբ այցելել եմ Երեւան եւ աջակցել եմ իմ ընկերներին եւ իմ պահանջը ներկայացրել: Այս անգամ շատ հաճելի էր, որ այստեղ տեղի ունեցավ, եւ ոգեւորեց այն փաստը, որ իմ մտածած մարդկանց քանակը գերազանցվեց»:

Նա հավելեց, որ շատ է կարեւորում այսօր տեղի ունեցած հանրային քննարկումը, եւ որ իրենք «Ոչ թալանին» նախաձեռնությանը ավելի շուտ էին սպասում. «Երբ որ ժողովուրդը հավաքված էր եւ նրանք գային ավելի ոգեւորվածություն կլիներ: Համենայն դեպս իրանք են այս ամենի հիմքում, այն մարդկանցից, որոնք չամաչեցին դուրս եկան եւ ասացին՝ վերջ, հերիք է մեզ թալանեք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031