Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթնաղբյուրում ջրի օրհնության կարգ արվեց 

Հուլիս 11,2015 19:05

Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և շատ սիրված ժողովրդի կողմից: Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը նշում է հուլիսի 12-ին: Վարդավառը տոնում են Սուրբ Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը` Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյաց եկեղեցում տոնը կոչվում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով:
Հուլիսի 11-ին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նվիրված Երևանի Գ. Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը և Երևան Ջուր ընկերությունը` «Երևան ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ համատեղ կրկին (անցյալ տարի Արզնիում էր) կազմակերպել էին յուրօրինակ միջոցառում:   1

jravazan

Առավոտյան ժամը 11.00-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու բակից «Հավատամք» հոգևոր կենտրոնը, հավատացյալները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները Երևան Ջուր ընկերության աշխատակիցների հետ մեկնեցին Աբովյան՝ գեղեցիկ, անտառապատ Կաթնաղբյուր, որը պատմական ջրաղբյուր է, քանի որ մայրաքաղաք եկող առաջին ջրատարն այստեղ է կառուցվել:

Հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը բացման խոսքում նշեց, որ ջուրը կենսական, կարևոր նշանակություն ունի և մարդկանց համար  և եկեղեցական կյանքում: Ըստ Հոգևոր հոր` Քրիստոսը հաճախ իրեն մշտաբուխ ջրի է նմանեցնում: Եվ եկեղեցում ջուր շատ է օգտագործվում տարբեր արարողություններ կազմակերպելու նպատակով: Հայտնի է, որ նախկինում ջրհորներ օրհնելու ժամանակ ջուրն օրհնվում է, որպեսզի այն մշտապես լինի: Աղոթքի մեջ էլ ասվում է` թող այս ջուրը բուժիչ նշանակության ունենա: jur

Այնուհետև Հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը և Մայր եկեղեցու հոգևորականաց դասը հոգևոր երգ աղոթքներով Կաթնաղբյուրում ջրաղբյուրի օրհնության կարգ կատարեցին: Խորհրդավոր ու ազդեցիկ էր այդ պահը` խնկաբույր և հաճելի… Ապա Տեր Հակոբն օրհնած ջուր ցողեց մասնակիցների վրա…

Անտառապատ կածաններով մարդիկ հասան ջրավազանների մոտ և ուրախ ու անկաշկանդ միջավայրում սկսվեց ջրախաղը: Այնուհետև ելույթ ունեցան «Վան» ազգագրական համույթը և «Հավատամք» հոգևոր երգչախումբը` հաճելի պահեր պարգևելով մասնակիցներին:
«Երևան Ջուր» ՓԲԸ-ն հատուկ հյուրասիրությամբ ընդունեց իր հյուրերին: Ժողովրդական, ազգային երգ ու պարով ավարտվեց այս գեղեցիկ, ավանդական միջոցառումը, որն այսօր էլ չի կորցնում իր դերը և ավելին` տարեցտարի ավելի է սիրվում ու մեծ սիրով սպասված տոն դառնում:

Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031