Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում մարզպետարանի աշխատակիցները ցուցարարին հորդորել են ջնջել ֆեյսբուքյան մեկնաբանությունը

Հուլիս 11,2015 18:57

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հուլիսի 11-ին հանրային քննարկում էր կազմակերպել Վանաձորում: Հանրային քննարկումը պետք է տեղի ունենար Հայք հրապարակում, սակայն այնտեղ պատրաստվում էին համերգի եւ նախաձեռնության անդամները Հայք հրապարակից շարժվեցին Արցախի պուրակ:

Հանրային քննարկման ընթացքում վանաձորցիները «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին ներկայացրեցին Վանաձորում իրավիճակը, կազմակերպված բողոքի ակցիաները եւ ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:скачанные файлы

«Մեզ մոտ ցույցը, երբ փոքրացավ, սկսեցին փողոցներում նկարել: Առավոտ շուտ տեսանք, թե ինչպես են ջնջում, չէին ջնջում՝ լղոզում էին, որ չերեւար: Թանկացումները, ջրցանն էր նկարված: Հույս ունեմ, որ դա կշարունակվի, որովհետեւ դա բողոքի միջոց է»,- ասաց Մարտին Վարդանյանը:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հետաքրքրվեցին, թե արդյոք խոչընդոտներ եղե՞լ են, նա պատասխանեց՝ ոչ: Ռոման Սերոբյանը հավելեց, որ դեպք է եղել, երբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկնաբանություն են գրել, արդյունքում՝ մարզպետարանի աշխատակիցները հանդիպել են ցուցարարին եւ ասել են՝ ջնջի:

Վանաձորցիներին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի մասնակցելու աուդիտին, նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Աուդիտի արդյունքում՝ կարող է պարզվի, որ թանկացումը հիմնավոր է, մի բան էլ՝ 7 չէ, բայց 17: Մենք մեր մասնակցությամբ ավտոմատ լեգիտիմացնելու ենք»:

Նա հավելեց, որ մասնագետները խորհուրդ են տալիս չմասնակցել աուդիտի գործընթացին. «Անցած երկու տարիների աուդիտը բերել էր նրան, որ ՀԷՑ-ը պետք է սնանկ ճանաչվեր, բայց հետո նրանք ինչ-ինչ եղանակներով պտտել են ամեն ինչը, սարքել են այնպես, որ նորմալ է ամեն ինչը: Այսպիսի գործընթաց է, որ իրենք ինչպես ուզեն կարող են պտտել»:

Հուլիսի 6-ին, երբ ոստիկանությունը բերման էր ենթարկել ցուցարարների, եւ արդյունքում՝ միայն վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ էր վարչական վարույթ հարուցվել: Ռոման Սերոբյանին հետաքրքիր էր, թե ինչո՞ւ: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դժվարացան պատասխանել, թե ինչու, բայց հավելեցին, որ բոլորը բոլորի կողքին են:

Հանրային քննարկման ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը ներկաներին առաջարկեց հուլիսի 14-ին միանան իրենց բողոքի ակցիային եւ բողոքի ակցիա կազմակերպեն Վանաձորի դատախազության դիմաց: Առաջարկն առաջացավ ներկաների համաձայնությանը

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռոման says:

    Ես Ռոման Սերոբյանն եմ, ու երբեք չեմ ասել որ Վանաձորում ոստիկանները ինչ որ մեկին տարել են բաժին ու ինչ որ բան պարտադրել:Մարզպետարանի աշխատակիցներ են ասել որ ջնջի, ոչ թե ոստիկանությունը. Վանաձորում ոստիկանությունը այդ օրերին այն բացառիկ կառույցներից էր որ շատ ճիշտ է աշխատել: Ես պաշտոնապես հերքում եմ վերոնշյալ մեջբերումը և խնդրում եմ փոխել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031