Այսօր զորակոչի Հանրապետական կենտրոնական հավաքակայանում լրագրողները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանից, որը զորակոչիկներին հորդորեց, թե Արցախում ծառայելը հպարտություն է, հետաքրքրվեցին՝ իրենց որդու ծառայության հարցով, որպեսզի մոտիկ տեղ ընկնի, իրեն պաշտոնյաներ եւ մեծահարուստներ երբեւէ դիմե՞լ են եւ եթե այո՝ կարողացե՞լ է նրանց էլ նույնը համոզել, ինչին գեներալ-լեյտենանտը պատասխանեց. «Ինձ նման հարցով ոչ ոք երբեք չի դիմել եւ ես էլ ոչ մեկին հավասար պայմաններում ծառայելու անհրաժեշտության մասին չեմ համոզել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ