Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանը՝ զորակոչիկներին. «Ամեն անգամ Եռաբլուր այցելելիս, մեկին ապտակելու ցանկություն եմ զգում: Դուք առաջիկա երկու տարում դրա հնարավորությունը կունենաք»

Հուլիս 11,2015 17:36

Այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելեց Հանրապետական կենտրոնական հավաքակայան եւ հանդիպեց ամառային զորակոչի մասնակիցներին:

Գեներալ-լեյտենանտը երիտասարդներին բացատրեց, որ զորակոչային տարիքի ցանկացած երիտասարդի համար բանակում ծառայելը կարեւոր է: «Ես տեսնում եմ, որ դուք հասկանում եք, թե ուր եք գնում: Դուք Եռաբլուրում անշուշտ եղել եք: Ի՞նչ եք զգացել: Օրինակ, ես ամեն անգամ զգացել եմ, որ մեկին պիտի ապտակեմ: Կարծում եմ, հասկանում եք թե ում մասին է ասածս: Այս երկու տարվա ընթացքում ապտակելու, ձեր պապերի հանդեպ արվածի դիմաց վրեժխնդիր լինելու հնարավորություն ձեզ տրվելու է», – ասաց գլխավոր շտաբի պետի տեղակալը:

Խոսելով ընդհանրապես ծառայության եւ բանակում ներքին կարգուկանոնի մասին, Մովսես Հակոբյանը զորակոչիկներին ասաց. «Դուք պետք է ուժեղ լինեք, որովհետեւ բանակին ուժեղ զինվոր է պետք: Բայց չի նշանակում, թե ուժեղ զինվորն իրավունք ունի թույլին ճնշել, նվաստացնել:  Ուժեղ է այն մարդը, որը կարողանում է իրեն ուժեղ պահել ու նաեւ օգնել ընկերներին»:

Խոսելով բանակում արատավոր երեւույթների մասին՝ գեներալ-լեյտենանտն ավելացրեց. «Վստահաբար իմացեք, հասարակությունում ինչքան արատավոր, բացասական երեւույթ կա, բանակում մի քանի հարյուր անգամ պակաս է: Եվ հիմնական պատճառն ու մեղավորը միշտ լինելու եք դուք: Եթե դուք արատավոր բաներ թույլ չտաք, սխալ չգործեք, ոչ ոք ձեր հանդեպ չի կարողանա սխալ գործել: Այս առումով Զինված Ուժերը պաշտպանված են: Ձեզ մաղթում եմ, որպեսզի լինեք մարտունակ եւ ուժեղ: Մնացածը բանակը կսովորեցնի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031