Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբան. «Վարորդներին նախօրոք չզգուշացնելով շարժական տեսախցիկների վայրի մասին նպատակն է մանիպուլացնել մարդկանց»

Հուլիս 11,2015 15:37

Այսօր, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը խոսելով նոր հայտարարության, այն է՝ Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը՝ սահմանափակել արագության գերազանցման փորձերը կանխելու միջոցների մասին՝ ասաց. «Մեզ համար մի քիչ տարօրինակ է, թե ինչո՞ւ պետք է 400 ճանապարհապարեկային մեքենաների մեջ տեղադրված արագաչափը գումարվի եւս մեկով, որը փաստորեն պետք է նույն գործողությունը անի ինչ որ այն արագաչափը, որը տեղադրված է մեքենաների մեջ»:

Տեխնիկական մասի մասին խոսելիս պարոն Հովհաննիսյանը նշեց, որ այդ շարժական տեսախցիկներն այն սարքերը չեն, ինչ որ ճանապարհային տեսուչը մեքենան ընթացի մեջ կարող է արագություն չափել՝ համընթաց եւ հանդիպակաց: «Այս սարքը մի քիչ ժամանակ է պահանջում աշխատելու համար մինչեւ խախտումը արձանագրի՝ արագությունը գերազանցելու»,-ասաց պարոն Հովհաննիսյանը: Նա այս նոր տեսախցիկների օգուտների եւ վնասների մասին դատողություններ այս պահին չկարողացավ ներկայացնել:

Իսկ ասուլիսի մեկ այլ մասնակից՝ իրավաբան Արմինե Մկրտչյանը նշեց, որ ներկա դրությամբ Ճանապարհային ոստիկանությունը կանխում է տեսուչների միջոցով, իսկ կանխարգելումը իրականացնում է անշարժ արագաչափերով: «Իմ կարծիքով՝ տարբերանշան չունեցող սարքերի տեղադրումը, վարորդներին նախօրոք չզգուշացնել նախապես տեղադրման վայրի մասին՝ նպատակն է մանիպուլացնել մարդկանց եւ ստիպել, որ հանկարծակիի գան եւ լինեն անելանելի իրավիճակում: Այնուամենայնիվ տեսուչների մեքենաները եթե հսկողություն իրականացնեն այդ տարածքում, առավել զգոնություն եւ սթափություն կմտցնեն մարդկանց մեջ, քան այս սարքերը, որոնք չես կարող ասել, ճանապարհի որ հատվածում կարող են հայտնվել»,-նշեց իրավաբանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031