Հուլիսի 6-ին Իջեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը նշանակվել է Իջեւանի անտառտնտեսության տնօրեն: Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ Իջեւանի քաղաքապետի տեղակալ է նշանակվել 42-ամյա Արթուր Ճաղարյանը : Նա երկար տարիներ աշխատել է անշարժ գույքի կադաստրի համակարգում, զբաղեցնում էր անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման գրանցման բաժնի պետի պաշտոնը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ