Ինչքան էլ Գեւորգ Կոստանյանը եւ Աղվան Հովսեփյանը հավատացնեն, որ իրենց հարաբերությունները նորմալ են, դա դրսեւորվում է միջհամակարգային կոնֆլիկտներում։ Շիրակի մարզում, օրինակ, խիստ լարված են դատախազ Րաֆֆի Ասլանյանի եւ քննչականի հարաբերությունները: Դատախազի գրության հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել մարզի քննչականի պետ Սամվել Սիմոնյանի դեմ: Ասում են, թե Շիրակում չկա քննիչ, ում վրա դատախազը «հոդված դրած չլինի», քննիչների 70 տոկոսի վրա գործ է հարուցված տարբեր հոդվածներով՝ պաշտոնական դիրքի չարաշահում, անփութություն, պաշտոնական կեղծիք, կաշառք եւ այլն:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: