Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերը այլ տեղում չէին էլ կարող հայտնվել, քան «մայթեզրին». «Ժամանակ»

Հուլիս 11,2015 11:18

Բաղրամյան պողոտայի իրադարձությունները հաստատեցին՝ Հայաստանի քաղաքական ուժերը դուրս են մնացել իրադարձությունների զարգացման առանցքից և հայտնվել են դիտորդի կարգավիճակում: Կար ժամանակ, երբ իշխանություններն էին դիտորդ, իսկ այսօր դիտորդ են քաղաքական ուժերը:

Մի կողմից սա տրամաբանական և օբյեկտիվ իրողություն է, և քաղաքական ուժերն իրենց գործունեության արդյունքում հենց այդպիսի կարգավիճակում էլ պետք է ի վերջո հայտնվեին՝ շարունակաբար կտրվելով հասարակությունից և ներքաշվելով կուլիսային, ինտրիգային, պալատական քաղաքականության ոլորտ, գործարքների գնալով տարբեր ներիշխանական խմբերի, օլիգարխիկ շրջանակների հետ, վերածվելով նրանց քաղաքական փաթեթների և դռնապանների:

Այս ամենի արդյունքում, իհարկե, քաղաքական ուժերը այլ տեղում չէին էլ կարող հայտնվել, քան, պատկերավոր ասած, «մայթեզրին»: Հասարակությունը, քաղաքացիները սկսեցին իրենք իրենց ռեսուրսներով և ուժերով փնտրել ինքնակազմակերպման և իշխանություններին պահանջներ ներկայացնելու տարբերակներ: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է նաև, որ, ի վերջո, քաղաքացիներին քաղաքական սեգմենտը իսկապես պակասում է, և, դատելով որոշ ուժերի գործողությունների անարդյունավետությունից կամ շատ դեպքերում էլ պարզապես անազնվությունից, պետք չէ ընդհանրապես մերժել հասարակական կյանքի համար կարևոր այդ բաղադրիչը, քաղաքական սեգմենտը, քաղաքական մեխանիզմները:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031