Վերջին օրերին երջանիկ պատահականությամբ, կարծես թե, լուծվում է նաև Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության «Սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիների հարցը։ Վերջիններս ամիսներ շարունակ ՀՀ կառավարության, արտաքին գործերին նախարարության շենքերի առաջ բողոքի ցույցեր էին իրականացնում, դիմումներ գրում, նույնիսկ ցանկություն էին հայտնում տուգանքներ վճարել, միայն թե նորից ՌԴ մեկնելու հնարավորություն ստանան։
Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը մեզ հետ զրույցում թեև համարեց, որ սա իրենց հետևողական աշխատանքի արդյունքն է, այնուհանդերձ նշեց, որ ՌԴ մուտք գործելու արգելանքը վերացնող ՀՀ քաղաքացիների դիմումների 63 տոկոսը հիմա բավարարվում է։ Եթե նախկինում 5 դիմումից մեկն էր բավարարվում, ապա հիմա 5-ից 3-ը բավարարվում է:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: