Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱՀ-ն էլեկտրաէներգիայի համար կնվազեցվի՞. «Հայկական ժամանակ»

Հուլիս 11,2015 10:38

Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունում քննարկվում է վերջնական սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից մինչև 18 տոկոսի իջեցնելու հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ էլէներգիայի հաստատված, բայց առայժմ սառեցված 49 դրամ սակագնում 9.8 դրամը ԱԱՀ-ն, որը գնում է ոչ թե ՀԷՑ-ին, այլ պետական բյուջե։

Եթե ԱԱՀ-ն նվազեցվի մինչև 18 տոկոսի, ապա սակագինը կբարձրանա ոչ թե 7 դրամով, ինչպես որոշել է ՀԾԿՀ-ն, այլ 5.5 դրամով։ Եվս 1-2 դրամ փորձ է արվելու խնայել էներգետիկ ռեժիմների փոփոխության հաշվին և հոկտեմբերին սակագինը բարձրացնել ոչ թե 7 դրամով, այլ 3.5-4։

Մեր աղբյուրները պնդում են, որ կառավարությունը նման կոսմետիկ քայլերի է գնում էներգահամակարգը բովանդակային ուսումնասիրությունից զերծ պահելու և տարիներ շարունակ այս համակարգում հաստատված կոռուպցիոն սխեմաները չբացահայտելու նպատակով:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031