Լրահոս
Օրվա լրահոսը

  Ինչու՞ պետք է հայերը նախընտրեն արտասահման մեկնել Վրաստանից. «Հայոց աշխարհ»

Հուլիս 11,2015 10:19

Գաղտնիք չէ, որ ավիաոլորտում առաջարկվող ծառայություններն այնքան էլ շահավետ չեն մեր սպառողի համար

Այստեղ նախ ավիատոմսերի գներն են անհամեմատ բարձր, քան, ասենք, հարեւան Վրաստանում: Բացի դրանից, Հայաստանից դեպի պահանջարկ ունեցող շատ երկրներ պարզապես ուղիղ չվերթեր չկան, եւ այս կամ այն երկիր հասնելու համար հայ զբոսաշրջիկը ստիպված է երկու օդանավ փոխել՝ բնականաբար ավելի մեծ գումար եւ ավելի շատ ժամանակ կորցնելով:
Զբոսաշրջային ընկերությունները փաստում են, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, որ պատրաստվում է իր հանգիստն անցկացնել արտասահմանում կամ պարզապես գործով է մեկնում այնտեղ, միշտ համեմատում են Հայաստանում եւ Վրաստանում տվյալ երկրի ավիատոմսի գները եւ եթե Վրաստանինն ավելի մատչելի է լինում, նախապատվությունը դրան են տալիս: Իսկ եթե չվերթը նաեւ չարտերային է, ապա միանշանակ առավելությունը Վրաստանում գործող ավիաընկերություններինն է լինում: Հայ զբոսաշրջիկների զգալի մասը օգտվում է Վրաստանի օդանավակայանից: Մասնավորապես նրանք, ովքեր մեկնում են Բարսելոն, Փարիզ, Հռոմ, Կիպրոս, Չեխիա, Պրահա: Եթե հուլիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածի համար Երեւանից Բարսելոն ավիատոմսն արժե մոտ 600 եվրո, ապա Թբիլիսիից օդանավով այնտեղ հասնելու համար 375 եվրոն էլ բավարար է:
Մեծ է տարբերությունը նաեւ Հռոմի տոմսի համար: Երեւանում Հռոմի ավիատոմսն արժե 625 եվրո, իսկ Թբիլիսիում՝ 400 եվրո: Մոտ 100 եվրոյի տարբերություն կա Երեւանից ու Թբիլիսիից Չեխիա տոմսերի միջեւ: Վրաստանից հատկապես շահավետ է մեկնել ընտանեկան փաթեթներով, դրանք զգալիորեն մատչելի են, քան մեզանում:

«Բոգեմա Լենդ» զբոսաշրջային ընկերության տնօրեն ՆԵԼԼԻ ՏՈՆՈՅԱՆԻ տեղեկացմամբ՝ Վրաստանից գործում է դեպի Եգիպտոս չարտերային երթը, որից հայերը շատ են օգտվում: Բայց հուլիսի 10-ից Հայաստանում նույնպես դեպի այդ երկիր չարտերներ են իրականացվում, այն էլ՝ վրացական ավիաընկերության սպասարկմամբ: Գների տարբերությունը մեծ չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանից Վրաստան հասնելու համար պետք է որոշակի գումար ծախսել: Բայց դեռ հայտնի չէ, թե այդ ուղղությամբ չարտերային չվերթերը Հայաստանից որքան կշարունակվեն:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031