Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժումը յուրացնելու փորձերն առայժմ ձախողվում են. «Հայոց աշխարհ»

Հուլիս 11,2015 10:12

Բոլորը տեսան, որ հոսանքի թանկացման դեմ պայքարի, այսպես ասենք՝ «շարժումը» մարեց: Դրա վերջին ու ցայտուն վկայությունը հուլիսի 9-ի հանրահավաքն էր Ազատության հրապարակում:
Հարցն այն չէ միայն, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ վերջին շրջանի հրապարակային ակցիաներից այն թերեւս ամենից սակավամարդն էր: Բովանդակություն, ի վերջո, չկար: Խոսքը, իհարկե, նախաձեռնողների կամ, եթե կուզեք՝ համակարգողների ասելիքի եւ գործողությունների բովանդակության մասին է:
Իսկ եղած բովանդակությունն էլ կամ սաստիկ ծանոթ էր ավագ տարիքի զանազան գործիչների մաշված ճառերից, կամ էլ՝ հենց նախաձեռնողների ավելի վաղ հնչեցրած ու բազմի՛ցս հնչեցրած հայտարարություններից:
Կարելի է, իհարկե, վանկարկումներով «խաղալ» հավաքված մարդկանց տրամադրությունների հետ, ինչ-որ տեղ ոգեւորել ու աշխուժացնել շարքերը: Բայց թերեւս վանկարկողներն իրենք էլ հասկանում են, թե ինչ լճացած վիճակում են հայտնվել: Գուցե ոչ բոլորն են համարձակվում բարձրաձայն, թեկուզ իրենց մտքում ընդունել այդ իրողությունը, բայց շատերը դա տեսնում են հաստատ:
Մեկ այլ շատերն էլ փորձում են հասկանալ, թե ինչ կատարվեց:
Իսկ կատարվեց այն, որ միանգամայն կոնկրետ շրջանակներ, տեսնելով սոցիալական հիմնավոր բողոքի հունիսյան դրսեւորումները, մտածեցին, թե եկել է իրավիճակից օգտվելու իրենց աստեղային ժամը:
Բայց քանի որ այդ շրջանակների ներկայացուցիչների մոտեցումները առհասարակ դեստրուկտիվ են, ամենը, ինչ կարողացան անել՝ եղած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն ու հրապարակ (այս դեպքում՝ պողոտա) ելած բազմությունը տրոհելն էր:
Առաջին փուլը՝ դուրս մղել բուն նախաձեռնության ներկայացուցիչներին եւ գրավել նրանց տեղը, հաջողվեց: Սակայն՝ ընդամենը: Շարունակությունը ոչնչի չհանգեցրեց:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031