Լրահոս
Օրվա լրահոսը

Օրգանիզմը մաքրեք մրգահյութերի, խոտաբույսերի եւ ջրի միջոցով

Հուլիս 11,2015 11:30

Առողջ եւ լավ վիճակի մաշկ ունենալու, նրա թարմ եւ ջահել տեսքի առաջին պայմանը նյութերի ճիշտ փոխանակությունն է, բոլոր օրգանների ու համակարգերի նորմալ գործունեությունը։

Օրվա ընթացքում զանազան մրգերի եւ բանջարեղենի հյութեր օգտագործելը նպաստում է անհրաժեշտ վիտամինների պաշարի ավելացմանը, որը մաշկին տալիս է հաճելի տեսք։ Հյութերի ներգործությունը ուժեղանում է դրանք կոմբինացնելով մեղրի ու ձվի դեղնուցի հետ. 1 հում դեղնուցը 50 գր մեղրի հետ լավ խառնեք, ավելացրեք 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 6 ճաշի գդալ ցանկացած մրգի հյութ՝ կախված տարվա եղանակից, 2 ճաշի գդալ գազարի հյութ եւ 2 թեյի բաժակ ջուր։ Էլ ավելի արդյունավետ է այդպիսի խառնուրդին ավելացնել թարմ կաթ՝ 2 ճաշի գդալ մեղրը լավ լուծեք կես լիտր սառը թարմ կաթի մեջ, ավելացրեք 2 ճաշի գդալ կոմպոտի հյութ, 1 ճաշի գդալ ծիրանի հյութ եւ 1 հում դեղնուց։
Սրանք այսպես կոչված ֆլիպ կոկտեյլներ են, որոնք ոչ միայն բարձրացնում են մաշկի տոնուսը, այլեւ շատ հաճելի համ ունեն եւ կարող են պատրաստվել ցանկացած մրգահյութերից՝ թարմ եւ պահածոյացված, օշարակներից, կոմպոտներից եւ այլն:
Նյութափոխանակության խթանման եւ մաշկի սնուցման լավացման համար մասնագետները առաջարկում են դեղաբույսերից պատրաստված հետեւյալ թեյը՝ 20 գր ուրցի ցողուն, 20 գր թուրինջախոտի` մելիսա, մեղվախոտ, տերեւներ, 40 գր մորու տերեւներ։ Մեկ ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել մեկ թեյի բաժակ եռացրած ջուր։ Սառեցնել եւ քամել։ Խմել օրական մեկ թեյի բաժակ, ուտելուց առաջ։

organizm

Նյարդային համակարգի վիճակը եւս թարմ մաշկի պահպանման շատ կարեւոր պայման է։ Հաճախ նյարդային հիվանդությունները լինում են մաշկի մի շարք կոսմետիկական թերությունների պատճառ՝ ալերգիկ ռեակցիաները, արյան շրջանառության, ճարպային եւ քրտնքային սեկրեցիայի խանգարումները, մաշկային ցաներն ու պիգմենտային հիվանդությունները: Այս ամենը պահանջում է նյարդային վիճակների ժամանակին բուժում։ Այստեղ օգնության կարող է գալ նաեւ բուսախոտերից պատրաստված թեյը. 20 գր դաղձի տերեւները, 25 գր կատվախոտի արմատները, 50 գր սուսամբարի ցողունը, 50 գր դեղաբույս իշառվույտի ցողունը, 50 գր ալոճենու ծաղիկները խառնել իրար։ Երկու ճաշի գդալ խառնուրդին ավելացնել կես լիտր եռացրած ջուր։ Խառնուրդը սառեցնելուց եւ քամելուց հետո կարող եք ուտելուց առաջ խմել օրական երեք անգամ մեկ փոքր բաժակով։
Բեռնաթափման օրերը օրգանիզմի մաքրման եւ վայելչակազմ մարմնի պահպանման համար հրաշալի միջոց են։ Մասնագետներն առաջարկում են բեռնաթափման հետեւյալ դիետան, որը անվանվում է երիտասարդացնող դիետա: Թարմ հում գազարը քերեք, ավելացրեք մեղր, կիտրոնի հյութ եւ որեւէ միրգ։ Չափաքանակը կախված է ձեր ցանկությունից եւ ճաշակից։ Առավոտյան, ճաշին եւ ընթրիքին երեք օրվա ընթացքում օգտագործեք միայն այս խյուսը։ Չորրորդ օրն ավելացրեք կարտոֆիլի պյուրե, հաց, խնձոր, իսկ հինգերորդ օրվանից անցեք նորմալ դիետայի։ Խորհուրդ է տրվում նաեւ տարեկան չորս անգամ անցկացվող պրոցեդուրա` տաք ջուր խմելու միջոցով։ Սնունդը սովորական է։ 20 երեկո շարունակ քնելուց առաջ խմել 6 թեյի գդալ տաք ջուր։ Ջուրը պետք է խմել անպատճառ թեյի գգալով, այլ ոչ թե կումերով։ Տաք ջուրն այդպես դանդաղ խմելը խիստ քրտնեցնում է։ Քրտնելուց հետո մարմինը պետք է չոր սրբիչով սրբել, ապա սառը ջրում թրջած սրբիչով շփել, որից հետո հագնել գիշերանոցը եւ պառկել անկողնում։ Նման պրոցեդուրան ունի երիտասարդացնող ներգործություն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
10.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031