Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ օգուտ կտա հայերին ռուս գործարար Գերման Ստերլիգովի Արցախ տեղափոխվելը

Հուլիս 10,2015 21:30

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով, ռուս գործարար Գերման Ստերլիգովի՝ Արցախ բնակության տեղափոխվելը, եթե անգամ ներդրումների առումով օգուտ չտա հայկական երկրորդ պետությանը, միևնույնն է` այն մեծ PR է Արցախի համար: Բացի այդ, նրա տված օգուտներից մեկն էլ այն է, որ լարված է պահում ադրբեջանցիներին:

«Ես հույս ունեմ, որ նա մեծ ներդրումներ կկատարի Արցախի տնտեսության մեջ, եթե ոչ, նա արդեն իսկ ապահովել է Արցախի PR-ը, որովհետև ինքը միշտ եղել է ռուսական և օտարերկրյա ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում: Իրենով հետաքրքրվում են նաև ամերիկյան, արևմտաեվրոպական բազմաթիվ ԶԼՄ-ներ: Ինքնըստինքյան Ստերլիգովի այցը խթան կդառնա Արցախը գովազդելու: Ես չեմ կասկածում, որ երկուշաբթի օրը Շուշիում հրավիրած նրա մամուլի ասուլիսին կլինեն օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և սա ևս PR կլինի Արցախի հանրապետության համար: Այսօր արդեն Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ աշխարհահռչակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան և Գերման Ստերլիգովը իրենց տխրահռչակ սև ցուցակի մեջ են մտած, հայտարարության մեծ մասը վերաբերում էր Արցախ այցելող լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնց ահաբեկում են, թե նրանք կհայտնվեն սև ցուցակում, եթե հանկարծ թույլտվություն չստանան Ադրբեջանի արտգործնախարարությունից:

Սա ցույց է տալիս, թե Ադրբեջանը ինչքան է վախենում այն հանգամանքից, թե մեծ քանակությամբ օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ժամանելով Արցախ՝ ուղղակիորեն կբացահայտեն ադրբեջանական սուտը Արցախի վերաբերյալ, որ այնտեղ հանցագործ ռեժիմ է, հայերը եկել են և գրավել են ադրբեջանական տարածքները, ամեն ինչ քանդված է, բացարձակ բնակչություն չկա, ռազմական սպառազինությունների մրցավազք է, խաղաղ բնակչությունը բացակայում է, այնտեղ բոլորը զինվորականներ են և այլ, և այլն… Սրանք շատ արագ կբացահայտվեն: Սա ցույց է տալիս, թե Ադրբեջանը ինչքան է վախենում ռուսական հայտնի դեմքերի այցից Արցախ: Ես հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները և մեր երկիրը դրսում PR անողներն այս հանգամանքով շատ կհետաքրքրվեն և հաջորդ անգամ Քիմ Քարդաշյանը և այլ հայտնի դեմքեր կժամանեն ոչ թե Հայաստան, այլ Արցախ՝ աշխարհում գովազդելով հայկական երկրորդ պետությունը»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Իսկ թե ինչո՞ւ է ռուս գործարարը ընտրել Արցախը կամ ո՞վ է ուղարկել նրան, այս մասին վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031