Ավարտվեց շախմատի «Բաթումի գավաթ 2015» միջազգային մրցաշարը:
Այսօր կայացած եզրափակիչ տուրից առաջ Հայաստանի երեք շախմատիստներ հավակնում էին հաղթողի կոչմանը: Սակայն դա անել հաջողվեց ուկրաինացի միջազգային վարպետ Օլեքսանդր Բորտնիկին, որը ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր, տիրացավ պատվավոր մրցանակին:
Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը եւ Վարազդատ Հայրապետյանը 6,0-ական միավորով հանգրվանեցին, համապատասխանաբար, 2-րդ եւ 7-րդ հորիզոնականներում: Միջազգային վարպետ Արման Միքայելյանը իր անվան դիմաց գրանցեց իր ընկերներից կես միավոր պակաս ու պայքարն ավարտեց 9-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ