Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյանը ճանաչվեց տուժող Բաղրամյան պողոտայի դեպքերով

Հուլիս 10,2015 19:45

Epress.am-ի օպերատոր Տիգրան Հակոբյանն այսօր ճանաչվել է տուժող հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայի դեպքով:

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում այսօր հարուցվել է քրեական գործ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով:

Epress –ի օպերատորի ներկայացուցիչ իրավապաշտպան Արթուր Սաքունցը Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալն այսօր ցուցմունք է տվել. «Կարծում եմ՝ բոլոր այն լրագրողները, որոնց նկատմամբ ապօրինություններ են թույլ տրվել, նրանք պետք է ճանաչվեն տուժող»:

Պարոն Սաքունցի խոսքով, քրեական այս գործում արդեն պետք է լինեին կասկածյալներ ու մեղադրյալներ. «Բոլոր այն աշխատակիցները, որոնց մասին լրատվական միջոցներով տրվել են տեղեկություններ՝ թույլ տված ապօրինությունների վերաբերյալ, մասնավորապես, Լյովա Երանոսյանի, Խաչիկ Ավետիսյանի, որը Վարդգես Գասպարիին էր սպառնում, թե քո վերջը գալու է, նրանք պետք է որպես կասկածյալ արդեն ներգրաված լինեին: Եվ այն, որ ներգրաված չեն, համարում եմ ոչ օրինաչափ: ՀՔԾ-ն չպետք է դանդաղի: ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործն իրականացնում է ընդամենը մեկ քննիչ, իսկ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում՝ խուլիգանության հիմքով, որ քննչական կոմիտեն է իրականացնում, մոտ 50-53 քննիչ է իրականացնում: Այսինքն, 237 քաղաքացու նկատմամբ այդ ոստիկանության լայնածավալ բռնությունների փաստով ընդամենը մեկ քննիչ է գործը քննում, ինչն անհամաչափ է: Սա խոսում է այն մասին, որ պետությունը պատշաճ մոտեցում ցույց չի տալիս ոստիկանության բռնությունների հիմքով քրեական գործը արդյունավետ իրականացնելու ուղղությամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031