Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրերի և նորածինների առողջությունը` ուշադրության կենտրոնում

Հուլիս 10,2015 19:00

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում հունիսի 30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 27-ամյա կնոջ առողջական վիճակում առկա է դրական շարժընթաց: Գիտակցությունը պահպանված է, հեմոդինամիկ բոլոր ցուցանիշները դրական են, հավասարակշռված պատասխանում է բժիշկների հարցերին, զգալի նվազել է այտուցվածությունը:

Կինը դեռևս գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում` բնական շնչառության պայմաններում: Կյանքին սպառնացող վտանգները հաղթահարված են:

Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած երեխայի առողջական վիճակում նույնպես առկա է դրական տեղաշարժ: Նորածինը շնչում է առանց արհեստական շնչառության սարքի օգնության: Ստանում է արհեստական սնունդ: Բոլոր ցուցանիշները նորմի սահմաններում են:

Բժշկական անձնակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները` մոր և նորածնի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ: Մասնագետները նրանց առողջական վիճակի մասին ամեն օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարարին:

Նշենք, որ վերջին մեկ շաբաթում Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում փրկվել է ևս երկու մոր և նորածնի կյանք:

Գյումրիից ծանր վիճակում, 3-րդ աստիճանի անեմիայով կինը տեղափոխվել է Երևան, կատարվել է կեսարյան հատում: ՀՀ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասնագետների խորհրդատվության արդյունքում որոշվել է ծննդկանին փոխներարկել անհրաժեշտ քանակությամբ էլիտրոցիտներ, պլազմա: Այժմ մոր և նորածնի վիճակը գնահատվում է բավարար:

Մյուս դեպքում` 19-ամյա կինը 2-րդ ծննդաբերության ժամանակ բարդացած մանկաբարձական անամնեզով ընդունվել է Աբովյանի բժշկական կենտրոն, հետծննդյան շրջանում ունեցել է արյունահոսություն: Ծննդկանի կյանքը փրկելու նպատակով ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ մասնագիտական խորհրդատվության արդյունքում կատարվել են անհրաժեշտ միջոցառումներն ու օպերատիվ միջամտություններ: Կնոջ առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031