Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վիճաբանություն Աժ պատգամավորի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ի տնօրենին բերման ենթարկելու թեմայով (Տեսանյութ)

Հուլիս 10,2015 18:50

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ, որ միմյանց էին բախվել Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու 45-ամյա Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Գազելը» այրվել էր: 7 հոգի տեղում մահացել էին, իսկ մյուս 7 ուղեւորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Քրեական գործ էր հարուցվել «Կամազ» մակնիշի վարորդ 45-ամյա Մանվել Վարդանյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

IMG_9506 IMG_9509

Թեև նախորդ դատական նիստին դատարանը որոշել էր բերման ենթարկել երեք վկաների, սակայն այսօր ոչ մի տեղեկություն չկար նրանցից:

Նշենք, որ նրանք կարևոր անձիք են, նրանցից մեկը՝ Սամվել Հակոբյանը, «Իմեքս գրուպ»-ի աշխատակից է, որը դեպքի պահին նստած է եղել «Կամազ»-ի վարորդ Մանվել Վարդանյանի կողքին, մյուսը՝ Ասատուր Ասատրյանը, «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ում աշխատում է որպես մեխանիկ: Այսինքն` նա է զննում միկրոավտոբուսների տեխնիկական վիճակը ու վերացնում անսարքությունները: Դատական նիստին ներկա չէր նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Անահիտ Խալաթյանը, նա բժշկական տեղեկանք էր ներկայացրել, որ վատառողջ է: Դատական նիստը սկսվելուն պես դատավոր Աշոտ Մանուկյանը կողմերին հարցրեց, թե նպատակահարմար գտնո՞ւմ է այդ պայմաններում շարունակելու նիստը: Դատախազ Արտյոմ Ավետիսյանը միջնորդեց հրապարկել Անահիտ Խալաթյանի նախաքննական ցուցմունքը, սակայն «Կամազ»-ի վարորդի փաստաբան Լիանա Բալյանը առարկեց՝ ասելով, որ ինքը դատարանին միջնորդել էր բերման ենթարկել Անահիտ Խալաթյանին, որպեսզի նա պատասխանի «Գազել»-ի տեխնիկական վիճակի մասին հարցերին, գազաբալոնները որտեղի՞ց են ձեռք բերել, փորձարկում անցե՞լ են, թե՝ ոչ: Դատավորը նշեց, որ Անահիտ Խալաթյանը այս գործով այլևս վկա չէ, նա կողմ է, հայցվորի ներկայացուցիչ է, ուստիև չկա նման իրավունք նրան բերման ենթարկելու:

Հիշեցնենք, որ «Տրանս ակնթարթ» ընկերությունը քաղհայց է ներկայացրել ամբաստանյալ Մանվել Վարդանյանի դեմ: Փաստաբանը պնդում էր, որ Անահիտ Խալաթյանին պիտի ներգրավել որպես վկա, որպեսզի նա պատասխանի իր հարցերին: Դատավորը նշեց, որ «Տրանս ակնթարթն» ունի այլ ներկայացուցիչ, որը և կպատասխանի փաստաբանի հարցերին: «Եթե նա ունի բավարար գիտելիքներ տեխնիկական վիճակի հետ կապված, թող պատասխանի»,-ասաց Լիանա Բալյանը:

Դատավորը միջամտեց՝ ասելով, որ տեխնիկական վիճակի հետ կապված կա մասնագետ, որը որպես վկա ներգրավված է գործում: Փաստաբանն առարկեց դատախազի միջնորդությանը՝ պահանջելով, որ Անահիտ Խալաթյանն անպայման դատարան ներկայանա:

Դատավորն ասաց, որ մեկ անգամ ևս կհրավիրեն Անահիտ Խալաթյանին, միգուցե նրա առողջական վիճակը ների՞ ու նա գա՞ դատարան: Փաստաբանը շարունակեց՝ նեղվելով. «Ինձ համար շատ զարմանալի է, որ «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ն սկզբում շատ ակտիվ էր այս գործով ներգրավված, իսկ հիմա պասիվ են ու խուսափում են դատարան ներկայանալ: «Տրանս ակնթարթ» ՍՊԸ ներկայացուցիչ Պարույր Նալբանդյանը չհամաձայնեց փաստաբանի ասածին՝ նշելով, որ եթե խուսափեին, այսօր դատարանում չէին լինի:

Դատավորը մեկ անգամ ևս նշեց, որ բերման չեն կարող ենթարկել Անահիտ Խալաթյանին, նրան պատշաճ կծանուցեն՝ տեսնեն կներկայանա՞: Իսկ մյուս վկաներին բերման ենթարկելու որոշումը դատարանը թողեց անփոփոխ՝ հետաձգելով դատական նիստը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռ.Կ says:

    Վերջապես իմացանք, որ էդ գիծը մարտուն գրիգորյանինն է, դրա համար էր հա? կաշառում տուժածների ընտանիքներին ,փողեր էր ն բաժանում, որ չբողոքեն,հըլը խելքին նայեք, մարդիկ հարազատներ են կորցրել, ինքը փողով բերաններ է փակում, վայ ինչ ամոթ է, դրա փոփարեն մի օր թող էդ պատգամավորը ռիսկ անի կամ իրա երեխեքը, ծնողները , նստեբ էդ Գազելները, ու տեսնեն ինչ վիճակ է գազելներում, ոնց որ փչացած կանսերվի մեջի սիլյոդկեք, բա կարելի է , փող աշխատելն էլ արյունով պտի լինի?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031