Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Արմեն Բազազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 21 տարին լրացած անձ, 2014թ. դեկտեմբերի 19-ից փաստացի ամուսնական հարաբերություններ է հաստատել 1999թ. մարտին ծնված, Ալավերդի քաղաքի բնակչուհու հետ եւ 2014թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 2015թ. մարտի 6-ը սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ:
Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի զինծառայող Ա. Բազազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Սույն հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Բազազյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ