Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Եվրասիա 24» Հ/Ը ստեղծումը խորհրդային ժամանակների գաղափար է

Հուլիս 10,2015 18:27

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ արհեստականորեն ծնված լրատվամիջոցները, սովորաբար, չեն կարողանում այն առաքելությունը կատարել, որի համար ստեղծված են

ԱՊՀ, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ԵՏՄ երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովի ընթացքում հայտարարել է, որ ԵՏՄ երկրներին պետք է միասնական տեղեկատվական հովանոց: Նա հիշեցրել է նաեւ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է ստեղծել «Եվրասիա 24» լրատվական ալիքը։

Այս մասին Aravot.am-ը զրուցեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: Նրա կարծիքով՝ ԵՏՄ անդամ երկրների միջեւ կապ հաստատելու համար եղած միջոցները բավարար են: Նա համարում է, որ հեռուստաալիքը տեղեկատվական շուկայում լուրջ ազդեցություն չի ունենա:

«Դա վաղուց շահարկվող թեմա է, քանի որ համարվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը քարոզչական աջակցության եւ տեղեկատվական աջակցության կարիքն ունի: Եվ այդպիսի մի հեռուստաընկերություն, որն աշխատում է անդամ երկրների համար կարեւոր է համարում: Բայց դա իմ գնահատմամբ՝ խորհրդային ժամանակների գաղափարներ են, քանի որ արհեստականորեն ծնված լրատվամիջոցները, սովորաբար, չեն կարողանում այն առաքելությունը կատարել, որի համար ստեղծված են»,- ասաց նա:

Բորիս Նավասարդյանը հեռուստաալիքի ստեղծումը իրատեսական է համարում. «Այսօր պետք է ապացուցել Եվրասիական տնտեսական միության գաղափարախոսներին, որ իրենք լուրջ են տրամադրված միությունը կառուցելու առումով, եւ տարբեր ուղղություններով այդպես ցուցադրական քայլեր են կատարելու համար այդ նախագիծը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031