Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյանը սպասում է ապօրինի գործողություններ կատարած ոստիկանների պատժին

Հուլիս 10,2015 18:21

«Կարին» ազգագրական երգի ու պարի անսամբլի ղեկավար Գագիկ Գինոսյանը հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայի դեպքերով երկու ցուցմունք է տվել: Մեկը՝ որպես վկա, մյուսը՝ որպես տուժող:

Նրան այդ օրը բերման էին ենթարկել Նաիրի կինոթատրոնի մոտից:

«Տեսա՝ ինչպես էին օպերայի նվագախմբի մենակատարին փորձում ձեռքերը շատ կոպիտ ոլորելով ձերբակալել, ձայները լսելով՝ դիմացի փողոցն անցել եմ ու խնդրել՝ ավելի մեղմ վերաբերել:

Ի պատասխան ինձ էլ են ձերբակալել»,- պատմեց Գագիկ Գինոսյանը:

Նրա խոսքով, իրեն ոստիկանություն տանելիս ոստիկանները չեն բացատրել ինչու ու ուր են տանում, իսկ սահմանված երեք ժամի փոխարեն էլ իրեն տասնմեկ ժամ են պահել ոստիկանական բաժնում. «Եվ ոչ միայն ինձ: Առանց սանկցիա ու բացատրություն տալու տասնմեկ ժամ պահեցին, հետո ապօրինաբար տարան  նարկոդիսպանսեր՝ հետազոտվելու, բժշկական զննում են արել, արդյոք թմրանյութ օգտագործել ենք, թե՝ ոչ: Դրա պատասխանն էլ չգիտենք»:

Նա ասաց, որ ցուցմունքից հետո որեւէ տեղեկություն գործի վերաբերյալ չունի, մեր հարցին՝ հետեւողական լինելու եք ապօրինի գործողություններ կատարած ոստիկաններին պատժելու պահանջով, ասաց. «Դե որ գնացել ու ցուցմունք եմ տվել, արդեն ինչ-որ բան ասում է, այն որ պահանջել եմ ու ցուցմունքի մեջ էլ գրել եմ, որ ոչ թե ի գիտություն եմ ասում, այլ պահանջում եմ, որ մեղավորները պատժվեն, որ նման իրադրություններ այլեւս չկրկնվեն»:

Մեր հարցին՝ ինչ եք կարծում, հետաքննության արդյունքում կհաստատվի՞, որ ոստիկաններ են եղել այդ օրը, որոնք ապօրինի գործողություններ են կատարել, ասաց. «Կարծում եմ, այնուամենայնիվ, ինչ-որ բան պետք է լինի, ի վերջո, ինչ-որ մի բան պետք է հրամցնեն ժողովրդին՝ ինչ է կատարվել այդ օրը: Եթե ապացուցեն, որ ոստիկաններն իրավասու էին նման գործողություններ կատարել, պետք  է ցույց տան մեղավորներին ցուցարարների մեջից, եթե իրավասու չէին, ապա պետք է ցույց տան, թե ովքեր են իրենց լիազորությունները չարաշահել: Սա հանրային հնչեղություն ունեցող գործ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031