Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն ՊՆ վարչական համալիրում

Հուլիս 10,2015 18:14

Հուլիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է 5-րդ բանակային զորամիավորման միամյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը ներկայացրել է 2014թ. հուլիսից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում բանակային զորամիավորման շրջանակում անցկացված միջոցառումների արդյունքներն ու բացթողումները:

Բանակային զորամիավորման հրամանատարի հաշվետվության լսումներին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի տեղակալները, նախարարի խորհրդականներ, վարչությունների պետեր, ինչպես նաև բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարներ:

Ողջունելով ներկաներին` նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ հաշվետվությունների ներկայացումը և ընդգծել, որ կատարված աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում միայն կարելի է նախանշել առաջիկա անելիքներն ու բացառել նախկինում թույլ տրված սխալները:

Ներկայացնելով զորամիավորման գործունեության արդյունքները՝ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում բարձր մակարդակով անցկացվել են մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ուսումնական տարվա պատրաստության պլաններով նախատեսված բոլոր միջոցառումները:

Զորամիավորման հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես մարտական պատրաստության 79 հանկարծակի ստուգումների, մարտավարաշարային և օպերատիվ պատրաստության պարապմունքների, հրամանատարաշտաբային զորավարժությունների, շտաբային մարզումների, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման և մարտական հենակետերի ու միջդիրքային ճանապարհների բարեկարգմանն ուղղված աշխատանքների վրա, որոնք պաշտպանության նախարարի կողմից ընդհանուր առմամբ դրական են գնահատվել: Այս ամենից զատ՝ գեներալ-մայորի դիտարկմամբ լուրջ ուշադրություն է դարձվել ուսումնանյութական բազայի թարմացման, զինվորական կարգապահության և բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումներին: Զորամիավորման հրամանատարը արձանագրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հրամկազմի հետևողական աշխատանքի արդյունքում շուրջ 50 տոկոսով նվազել են կարգապահական խախտումները, արտակարգ դեպքերն ու պատահարները: Արդյունքների ամփոփումից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընթացիկ խնդիրների վերաբերյալ մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամիավորման հրամանատարական կազմին՝ մատնանշելով  աշխատանքային այն հիմնական ուղղությունները, որոնց պետք է առավելագույն ուշադրություն դարձնել:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031