Հուլիսի 9-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Բաղրամյան-Մյասնիկյան ճանապարհի 2-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց փողոցում հեծանիվից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 9-ին պարզվել է, որ Վանաձորի Վարդանանց և Նալբանդյան փողոցների խաչմերուկում երիտասարդի վարած կվադրոցիկլետը կողաշրջվել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարը` արխիվային