Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկվել են զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցեր

Հուլիս 10,2015 15:58

Հուլիսի 6-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել են քննարկում զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերի շուրջ:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պաշպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը եւ լիազոր մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկվել են զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության, դրամական օգնության եւ պարգեւավճարների, բնակարանային ապահովության, բժշկական սպասարկման եւ սոցիալական պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր: ԱԺ վերոնշյալ հանձնաժողովներն ու համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները պայմանավորվել են համատեղ աշխատել հայեցակարգային նոր մոտեցումների եւ ոլորտի օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031