Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զաուր Շիրիեւ. «Ադրբեջանի տեսանկյունից՝ Մինսկի խումբը հեռու է իր «առավելագույնը» գիտակցելուց»

Հուլիս 10,2015 15:36

«Ադրբեջանը հաճախ է քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության շրջանակը, այս մոտեցման համար մի քանի պատճառ կա, բայց քննադատության հետեւում պատճառները հաճախ սխալ են հասկացվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միացյալ Թագավորության «Չեթհամ հաուսի» Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Զաուր Շիրիեւը:

Նրա խոսքերով՝ եթե դիտարկում ենք Մինսկի խմբի աշխատանքի «նվազագույնը» եւ «առավելագույնը», ապա նվազագույնը կոնֆլիկտի կողմերին մեկ տեղում հավաքելն է եւ կոնֆլիկտի կարգավորման գործընթացին աջակցելն է. «Մինսկի խմբի աշխատանքի «առավելագույնն» է առաջարկել ստորագրել «խաղաղության համաձայնագիրը» կամ ավելի վաղ «շրջանակային համաձայնագիրը» եւ նպաստել համաձայնության հասնելու գործընթացին: Այս հենանիշներին՝ «առավելագույններին», մենք ականատես եղանք Մինսկի խմբի գործունեության գագաթնակետի ժամանակ՝ 1990-ականներին, երբ ստեղծվեցին երեք կարգավորումներ հնարավոր տարբերակներ եւ հետո այսպես կոչված մադրիդյան սկզբունքները, որոնք ձգտում էին դառնալ հեռանկարային խաղաղության համաձայնագրի հիմնական սկզբունքները»:

Նա նշեց, որ Ադրբեջանի տեսանկյունից՝ Մինսկի խումբը հեռու է իր «առավելագույնը» գիտակցելուց. «Այն ձախողել է կոնֆլիկտի կողմերի համախմբումը եւ «շրջանակային համաձայնագրի» շուրջ փոխհամաձայնության դյուրացումը: Մադրիդյան սկզբունքների շուրջ վերջերս առաջընթաց չի գրանցվել՝ մասամբ համաձայնեցում է եղել 2007-ին եւ թարմացվել 2009-ին: Կողմերը միաձայն ընդունել են Մադրիդյան սկզբունքները, սակայն, այնպիսի հիմանական պահանջները, ինչպիսիք են գրավյալ տարածքներից հեռացումը, փախստականների եւ ներքին տեղահանված մարդկանց վերադարձը, չեն իրականացվել եւ այս ուղղությամբ չի եղել որեւէ ջանք: Հետեւաբար՝ Ադրբեջանը կա՛մ ցանկանում է ազատվել անօգուտ Մինսկի խմբից, կամ կրկնել ձեւաչափը՝ ավելացնելով այլ երկրներ՝ թարմացնելով գործընթացը նոր դեմքերով: Սրա նպատակը Մինսկի խմբի կազմը ի օգուտ Ադրբեջանի փոփոխելը չէ, ոչ էլ «աշխարաքաղաքական» եւ «իշխանական» հավասարակշռությունն է: Կարեւորն այն չէ, որ համանախագահների թիվն աճի, կարեւորը ձեւաչափի բարեփոխումը: Ադրբեջանը ցանկանում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոնֆլիկտը բերեն միջազգային օրակարգ եւ կատարեն կանոնավոր եւ ծրագրավորված բանակցություններ նախագահական մակարդակով: Պետք է ավելի օրակարգային եւ երկարաժամկետ հանձնառություն»:

Նա հավելեց, որ կարծում է՝ պետք է աշխատանք կատարել պաշտոնական բանակցությունների ճանապարհը բացելու համար. «Պաշտոնական բանակցությունների շրջանակ է հարկավոր միջնորդների առաջարկած օրակարգով, որպեսզի կողմերը լավ պատրաստվեն: Որպես մաս կողմերը պետք է աշխատեն հասնել շրջանակային համաձայնագրի: Դա պետք է ներառի Մադրիդյան սկզբունքները պարզ պայմաններով՝ նվազեցնելով մանիպուլյացիայի շրջանակը եւ անհասկացությունները: Ներկայումս կան ավելի լուրջ խոչընդոտներ Մադրիդյան սկզբունքների խաղաղության տեսլականի համար: Հստակ բանակցային ձեւաչափը, որը ներառում է շրջանակային համաձայնագրին հասնելու ժամանակացույցը, կբարելավի պաշտոնական եւ հրապարակային ընկալումը թե ինչ կարելի է ակնկալել հակամարտության կարգավորման գործընթացից: Կարծում եմ՝ խաղաղ միջավայր ստեղծելու համար Հայաստանը պետք է նահանջի երկու կամ երեք գրավյալ տարածքներից, հատկապես Աղդամից, Ֆուզուլիից, որոնք այսպես կոչված անվտանգության գոտու համար սպառնալիք չեն հանդիսանում, եւ սրա արդյունքում կստեղծվի ավելի խաղաղ միջավայր եւ ավելի հեշտ լուծում կտրվի բանակցային գործընթացին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031