Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքերի բացօթյա տոնավաճառ՝ «Ընթերցող Երևան» խորագրով

Հուլիս 10,2015 14:53

«Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը արդեն երկրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ 2015» ծրագրի միջոցառումներից է։ Գրքերի երկօրյա տոնավաճառ-ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Քաղաքապետի տեղակալը շրջել է տոնավաճառում, ծանոթացել տաղավարների առաջարկներին։ «Ընթերցող Երևան» գրքերի բացօթյա տոնավաճառին մասնակցում են մայրաքաղաքում գործող գրախանութները, հրատարակչությունները, գրադարանները, Երևանի գրողների միությունը, ինչպես նաև բազմաթիվ ասմունքողներ, գրքասերներ, գրենական պիտույքների վաճառքով զբաղվող կազմակերպություններ։

«Ամռանը Երևանում բազմաթիվ են միջոցառումները. «Երևանյան ամառ 2015»-ում ընդգրկված են ամենատարբեր հետաքրքրություններն ունեցող երեխաներին ու մեծահասակներին հետաքրքրող միջոցառումներ։ «Երևանյան ամառ»-ն արդեն երրորդ տարին է` իրականացնում ենք, և ծրագրի ամենամեծ արձագանք ունեցած միջոցառումները դառնում են ավանդական։ «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը դրանցից մեկն է։ Շատ հաճախ խոսվում է, որ ընթերցասիրությունը նահանջում է, բայց պետք է փաստենք, որ վերջին շրջանում գիրքը վերադառնում է իր բարձրադիր տեղը և դրանում մեծ է նաև հրատարակիչների ու գրախանութների դերը։ Այսօր ուշադրության կենտրոնում են նաև գրադարանները։ Վերջին երեք տարիներին Երևանի քաղաքապետարանը մեծածավալ ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի գրադարաններում՝ վերանորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև գրաֆոնդերի համալրման ուղղությամբ»,- նշել է քաղաքապետի տեղակալը։

«Ընթերցող Երևան» տոնավաճառում հրատարակչություններն ու գրախանութները գրքասեր, ընթերցասեր այցելուներին ներկայացրել են բազմազան ու բազմալեզու գրականություն, այդ թվում և նորատիպ գրքեր, մանկական գրականություն։ Իսկ գրադարանների համար տոնավաճառը ոչ միայն ընթերցասերներին իրենց գրաֆոնդը ծանուցելու միջոց է, այլև հրատարակչությունների ու գրախանութների առաջարկած նորույթներին ծանոթանալու և գործընկերային կապեր ձեռքբերելու լրացուցիչ հնարավորություն։

Գրքի տոնավաճառի օրերին նախատեսված են նաև գրքերի շնորհանդեսներ՝ հեղինակների մասնակցությամբ, ինչպես նաև գրական հանդիպումներ գրողների հետ։

Երևանի Միսակ Մանուշյանի անվան պուրակում ընթացող «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը երկօրյա է և կգործի նաև հուլիսի 11-ին։

Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031