Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 694 դիմում

Հուլիս 10,2015 14:29

Հունիս ամսվա ընթացքում նախարարությունում  գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 694, նախարարություն այցելած  քաղաքացիների թիվը՝ 313, որոնցից 169-ի կողմից ներկայացվել է բանավոր դիմում:

Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել  ավանդի փոխհատուցման` 62 (37%),   կենսաթոշակի վճարման՝ 19 (10%)  և ընտանեկան նպաստի նշանակման՝ 11 (7%)  դիմումները:

Գրավոր  դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝  63 (12%), հումանիտար օգնության՝ 64 (12%), կենսաթոշակի վճարման 42 (8%), աշխատանքի տեղավորմանն՝ 40 (7%) ու ընտանեկան նպաստի նշանակման՝ 36 (7%)  դիմումները:

Հունիս ամսվա ընթացքում պատասխանվել է 324 գրավոր դիմումի, որոնց պատասխանների բնույթն ունի հետևյալ պատկերը. 203 (62%)-ը պարզաբանվել է, 92 (28%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 24-ը (7%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,    իսկ   5-ին (0.1%) տրվել է մերժողական պատասխան:

Հաշվետու ժամանակահատվածում նախարարի մոտ  կազմակերպվել է մեկ ընդունելություն՝ երկու քաղաքացու մասնակցությամբ և  փոխնախարարների երկու ընդունելություն`  երկու  քաղաքացիների մասնակցությամբ:  Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների  հիման  վրա  կազմված    արձանագրությունները գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբինա says:

    Ներողություն եմ խնդրում որ մեկնաբանությունների փոխարեն դիմում եմ խնդրանքով ուղղակի չգիտեմ ուր դիմել կցանկանայի աշխատել Երևանի ծերանոցներից մեկում կամ մանկատներից մեկում եթե հնարավոր է պատասխանեք .Կանխավ շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031