Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ դատախազությանը պետք է առանձին գլուխ հատկացվի, իսկ ազգային անվտանգությանը՝ ոչ. Հայկ Ալումյան. «Փաստինֆո»

Հուլիս 10,2015 14:17

ՀՀ սահմանադրության նախագծում ՀՀ դատախազությանը մանրակրկիտ, առանձին գլուխ հատկացնելուն ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը բացասական է վերաբերվում: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը տարակուսանք հայտնեց, թե նույն տրամաբանությամբ այդ դեպքում ինչո՞ւ առանձին գլուխներ չեն տրամադրվում արտակարգ իրավիճակների, սոցիալական ապահովության նախարարություններին, անշարժ գույքի կադաստրին, ազգային անվտանգության ծառայությանը:

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Սահմանադրական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հայտնել էր, որ  ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծում  Դատախազության վերաբերյալ, ըստ սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի առաջարկների, պետք է լինի առանձին գլուխ, և այն, ինչպես նախկինում,  այլևս Դատական իշխանության մաս չպետք է կազմի:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031