Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական վարույթը դարձել է հարկահավաքության մեխանիզմ. «Ա1+»

Հուլիս 10,2015 13:35

345 հազար գրանցված վարորդ եւ տարեկան 1,5 մլն վարչական վարույթ. իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը դա համարում է պատիժ է եւ նշում, որ վարչական վարույթը դարձել է հարկահավաքության մեխանիզմ։

Հենց այդ պատճառով էլ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն վարորդներին մեկ տարով անվճար իրավաբանական օգնություն է տրամադրելու։ Սակայն ՀԿ-ն ոչ բոլոր վարորդներին կարող է օգնություն ցուցաբերել, ռեսուրսները սահմանափակ են։

«Վերցնելու ենք որոշակի խումբ գործեր, որոնք դառնալու են այն բացողը, հունը, փորողը, որպեսզի հետագայում մարդիկ կարողանան առանց դատական մեր միջամտության պաշտպանել իրենց իրավունքները։ Մենք վերցնելու ենք որոշակի խումբ գործեր, վերցնելու ենք որոշակի իրավական խնդիրների լուծման ուղղված գործը եւ դրանով փորձելու ենք բացահայտել, ցույց տալ խնդիրները եւ լուծումներ տալ այդ գործերին»,- այսօր ծրագրի մեկնարկի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան եւ իրավական փորձագետ Արտակ Զեյնալյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031