Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան եւ Նեպալը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) որպես կազմակերպության գործընկերներ. հաղորդում է «Газета»-ն։
Նա նաեւ ասել է, որ այլ երկրներ էլ կան, որոնք ցանկանում են մասնակցել ՇՀԿ-ի աշխատանքներին. «Դեռ մի շարք երկրներ հետաքրքրվածությունն են ցուցարբերում մեր կամակերպությանն այս կամ այն ձեւով միանալու համար։ Մենք ուշադրությամբ, հաշվի առնելով համապատասխան պահանջները կուսումնասիրենք նրանց դիմումները»։
Բացի այդ` ՌԴ նախագահը հայտարարել է, որ առաջին անգամ գործի է դրվում կազմակերպությանը նոր անդամների՝ Հնդկաստանի եւ Պակիստանի, միանալու գործընթացը.« Մենք պայմանավորվել ենք նաեւ, որ բարձրացնելու ենք կազմակերպությունում Բելառուսի Հանրապետության կարգավիճակը մինչեւ դիտորդ պետություն»։
Հաղորդվում է, որ ավելի վաղ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՇՀԿ-ին միջուկային զենք ունեցող երկրների միացումը կփոխի աշխարհում ուժերի դասավորոթյունը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ