Լեռնային Ղարաբաղ այցելելու համար ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի եւ միլիարդատեր, գործարար Գերման Ստերլիգովի անուններն ընդգրկվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության անցանկալի անձանց ցուցակում։ Այս մասին, ըստ «Trend»-ի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը։
«Ստերլիգովը հակասական կենսագրություն ունի։ Մինչեւ Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքները գնալը նա կարող էր անտեղյակ լիներ, որ այդ տարածքները բարենպաստ վայր են Հայաստանի բանկային համակարգի միջոցով փողերի լվացման եւ քրեական գործունեության համար»,- մասնավորապես ասել է Հաջիեւը։
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ «Ստերլիգովը տխրահռչակ է կրոնական եւ էթնիկ հողի վրա իր հրահրիչ հայտարարությունների համար։ Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի Շուշի քաղաքում «մարդկային արժեքների» վերաբերյալ իր հայտարարութունները դուրս են բարոյական, էթնիկ եւ իրավական դաշտից։ «Մարդկային արժեքների» մասին խոսող մարդը պետք է հասկանար, որ ավելի քան 1 միլիոն ադրեջանցիներ արտաքսվել են Հայաստանի արյունոտ էթնկ զտումների պատճառով, ինչը բնորոշ է ֆաշիստական գաղափարախոսությանը»։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռուս միլիարդատիրոջ մամուլի ասուլիսին, Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ դա ոչ այլ ինչ է, քան ինքնագովազդի եւ հանցավոր ռեժիմի գովազդի, որում ինքն է ընդգրկված, անհաջող փորձ. «Ադրբեջանի ԱԳՆ-ն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զգուշացնում է, որ տուրք չտան սադրանքներին եւ մերժեն օկուպացված տարածքներ անօրինական այցելությունները»։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ