Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորում. ում հաշվին եւ ինչու. «Ազգ»

Հուլիս 10,2015 12:28

Ինչպես հայտնի է, իշխանությունները սուբսիդավորելու են էլեկտրաէներգիայի սակագնի 7 դրամ հավելաճի գումարը, մինչ միջազգային կազմակերպության ներգրավմամբ աուդիտը եզրակացություններ կտա Հայաստանի էլեկտրական ցանցերի գործունեության արդյունավետության վերաբերյալ: Հայտարարելով այդ մասին, նախագահ Սերժ Սարգսյանը, միաժամանակ նշեց, որ չնայած սակագնի բարձրացումը օբյեկտիվ է, բայց բարձրացման բեռը իշխանությունը ժամանակավորապես կվերցնի իր վրա: Այս նախադասությունը արդեն իսկ հարցեր է առաջացնում:

… Չորրորդ` նախագահի ելույթից հետո այդպես էլ պարզ չդարձավ, թե ի՞նչ միջոցների հաշվին է կատարվելու սակագնի բարձրացման սուբսիդավորումը, ինչքա՞ն է այն արժենալու: Միայն նշվեց աուդիտի մոտավոր ժամկետը` 3-6 ամիս, եւ հայտնի է սակագնի բարձրացման գնալու պատճառ հանդիսացած ճեղքվածքի չափը` 24 մլրդ դրամ: Այդ գումա՞րն է սուբսիդավորելու պետությունը, մինչեւ ե՞րբ եւ ի՞նչ է լինելու սակագնի բարձրացումը հիմնավոր, ոչ հիմնավոր կամ մասամբ հիմնավոր համարելու դեպքում:

Հինգերորդ` եթե լրիվ կամ մասամբ հիմնավոր համարվի սակագնային փոփոխությունը, ապա սուբսիդավորման գումարը այդ ժամկետի համար բնակչությո՞ւնն է վճարելու: Եթե ոչ, ապա ո՞վ: Վա՞րկ ենք վերցնելու սուբսիդավորման համար, ինչից ավելի անմիտ քայլ դժվար է երեւակայել, քանի որ դա նշանակում է պարզապես փոշիացնել այդ գումարը առանց որեւէ արդյունքի: Եթե վարկ չենք վերցնելու կամ ինչ-որ մեկը մեզ դրամաշնորհ է տրամադրելու, ապա ավելի լավ չէ՞ր լինի թե՛ դրամաշնորհի, թե՛ վարկի պարագայում ստացված գումարը ծախսել էներգախնայողության ծրագրեր իրականացնելու վրա, որը կթեթեւացներ բնակչության սոցիալական հոգսը` նրա սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի խնայողություններ բերելով:

Վեցերորդ` անկախ այն բանից, թե որտեղից է վերցվելու սուբսիդավորման համար գումարը` բյուջեի՞ց, թե՞ վարկային միջոցներից, ակնհայտ է, որ դրա բեռը դարձյալ ընկնում է բնակչության վրա: Այլ կերպ լինել չի էլ կարող: Պարզապես, եթե մենք դժգոհում ենք կոնկրետ այս բեռից, պետությունը այն վերցնելով, մեկ այլ բեռ պետք է դնի մեզ վրա: Ի վերջո, անվճար ոչինչ չկա: Խնդիրն այն է, թե ո՞վ է վճարելու: Եթե գտնվի մեկը, որ վճարի այս անգամ, կունենանք լուծում, բայց դա կլինի ժամանակավոր լուծում: Ամեն անգամ կարո՞ղ ենք հրաժարվել օբյեկտիվ, շուկայական պատճառներով թելադրված կամ պարտադրված վճարումներից կամ դրանց բարձրացումներից:

Յոթերորդ` անհասկանալի է, թե ի՞նչն է սուբսիդավորվելու` միայն բնակչության սպառումը, թե՞ նաեւ ձեռնարկությունների սպառումը: Դատելով առկա տեղեկություններից, որեւէ տարանջատման մասին խոսք չկա, ինչը ենթադրել է տալիս, որ խոսքը բոլորի, այդ թվում բիզնեսի սպառած էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման մասին է: Թերեւս գլխավոր հարցը, որ առաջանում է` որքանո՞վ է դա սոցիալական եւ որքանո՞վ է դա արդար:

Բացի նրանից, որ հարուստ խավին էլ ենք սուբսիդավորելու բոլորիս հաշվին, նույնն է տեղի ունենալու նաեւ բիզնեսի ոլորտում: Համընդհանուր սուբսիդավորման շնորհիվ, էլեկտրաէներգիայի դիմաց նախկին սակագնով են վճարելու եւ Գագիկ Ծառուկյանի շքեղ «Մուլտի գրանդ» հյուրանոցն ու ցեմենտի գործարանը, եւ Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը, եւ բազմաթիվ մեծ ու փոքր հյուրանոցներ, ռեստորաններ, առեւտրի կենտրոններ, արտադրություններ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031