Վրաստանում ընթացող շախմատի «Բաթումի գավաթ 2015»-ի խաղարկության եզրափակիչ տուրից առաջ ուժեղագույնների խմբում ինը շախմատիստներ վաստակել են 5,5-ական միավոր եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Առաջատարների այս խմբում ամենից շատ ներկայացուցիչ՝ երեք հոգի, ունի Հայաստանը: Նրանք են. միջազգային վարպետ Արման Միքայելյան, գրոսմայստեր Հովիկ Հայրապետյան եւ Արտավազդ Հայրապետյան: Այսօր կորոշվեն հաղթողն ու մրցանակակիրները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ