Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանափակել են հավաքների ազատության իրավունքը և վիրավորել արժանապատվությունը

Հուլիս 10,2015 12:16

2015թ.-ի հուլիսի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Ելենա Օվսյաննիկովայի հանդեպ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հիման վրա քրեական գործ հարուցելու պահանջով: Ելենա Օվսյաննիկովան  2015թ.-ի հունիսի 23-24-ին մասնակցել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված ցույցին, ոստիկանության շղթայի ետևից դուրս է եկել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը և պահանջել է  Ե. Օվսյաննիկովայից  հեռանալ, նշելով, որ իրենց բոլոր ոստիկանները սեքսուալապես ցանկասեր են (сексуально озабоченные), իսկ նա քայլում է նրանց առջև և խանգարում է աշխատել: Մի քանի րոպե անձ մի քանի տղամարդ մոտեցել են Ե. Օվսյաննիկովային, որոնցից մեկը կոպտորեն բռնել է նրա ձեռքը և սկսել քաշքշել:

Ե. Օվսյաննիկովան, չդիմանալով ճնշմանը, հեռացել է ոստիկանության շղթայի և «բարիկադների» միջև ընկած տարածքից: Կատարվածից հետո Ե. Օվսյաննիկովայի վերաբերյալ տարբեր նյութեր են հրապարակվել ԶԼՄ տարբեր կայքերում, ինչպես նաև սոցիալական ցանցերում: ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ տեսագրված է Ե. Օվսյաննիկովայի և պատգամավոր Թ. Պողոսյանի խոսակցությունն այն մեկնաբանություններով, որ նա ուկրաինական սադրիչ է: Բացի այդ, Ն. Մալյանը պնդել է, որ Ե. Օվսյաննիկովան սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել Բաղրամյան պողոտայում գտնվող և ծառայություն իրականացնող բոլոր ոստիկաններին: Ելնելով Ե․Օվսյաննիկովայի ամուսնու՝ Հարություն Մուրադյանի վերոնշյալ հանգամանքները  ներկայացնող դիմումից, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հիման վրա քրեական գործ հարուցելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և Ելենա Օվսյաննիկովայի խախտված իրավունքները վերականգնելու պահանջով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031