Երեկ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել է, որ Վարդավառի տոնի հետ կապված՝ հուլիսի 12-ին Երեւանից դուրս եկող ճանապարհներին ուժեղացված հսկողության է իրականացվելու, եւ կիրառվելու են շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր։
«ՉԻ» – Փաստորեն, եթե հայ ժողովուրդը քարից հաց քամող ժողովուրդ է, ճանապարհային ոստիկանությունն էլ ջրից հաց քամող է եւ որոշել է վարդավառի օրը հավելյալ եկամուտներ ստանալ: Գաղափարն, իհարկե, վատր չէ, բայց մեզ այլ բան է զարմացնում՝ ինչպե՞ս է, որ իշխանություններն առ այսօր գլխի չեն ընկել, որ կարելի է նաեւ շարժական կարմիր գծեր կիրառել։
Ասենք, շաբաթ-կիրակի օրերին շրջում են Երեւանի մերձակա հանգստի գոտիներում, եւ որտեղ մեքենա են տեսնում՝ անմիջապես չորսբոլորը շարժական կամիր գծեր են քաշում ու կայանատեղի համար գումար գանձում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում