Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանության Կոտայքի բաժնի պաշտոնատար անձինք հանցագործության դեպքը թաքցրել են հաշվառումից

Հուլիս 10,2015 11:36

2015 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 12:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ «Չարենցավան» բժշկական կենտրոնի բուժքույր Անի Մ.-ի սենյակից գողացել է նրան պատկանող պայուսակը, որի մեջ եղել է գումար, անձնագիր, սոցիալական քարտ, անձնական օգտագործման իրեր՝ վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի կապակցությամբ Անի Մ.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին, սակայն հատուկ ծառայություն իրականացնող անձինք հրաժարվել են հանցագործության մասին հաղորդում ընդունել, դրան տալ օրինական ընթացք և միջոցներ ձեռնարկել գողության դեպքը բացահայտելու  ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ, 308-րդ և 324-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031